Մեր մասին

Բարձրորակ սառեցված միս

Մեր պատմությունը

Ալֆամիթ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին և 2023 թվականին իրականացրել է հաջողված ռեբրենդինգ՝ վերանայելով իր բիզնես ռազմավարությունը և զարգացնելով ծառայությունների որակը։ Ընկերությունը մասնագիտացած է բարձրորակ սառեցված մսամթերքի ներմուծման և մեծածախ վաճառքի ոլորտում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 20 երկրների առաջատար արտադրողների հետ՝ ապահովելով լայն տեսականի և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք։ Ալֆամիթ ՍՊԸ-ն իրականացնում է մսամթերքի մեծածախ վաճառք և դիստրիբուցիա Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Ժամանակակից պահեստավորման տեխնոլոգիաների, գրագետ պլանավորված լոգիստիկ համակարգի և արդյունավետ մատակարարման շղթայի շնորհիվ ընկերությունը ապահովում է արագ, կայուն և անխափան մատակարարումներ ամբողջ Հայաստանում։

Մեր նպատակն է ապահովել հայկական շուկան բարձրորակ արտադրանքով, զարգացնել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ և շարունակաբար ընդլայնել մեր գործունեության աշխարհագրությունը։

Մեր ֆերման

Մեր առավելությունները

Մրցունակություն

Մրցունակ մեծածախ գներ սառեցված մսամթերքի շուկայում

Արագ մատակարարում

Արագ և կայուն մատակարարում ամբողջ Հայաստանում

Որակ և վստահելիություն

Բարձրորակ սառեցված միս և վստահելի գործընկերություն

2019
Հիմնադրման տարի
150+
Ապրանքատեսակ
3000+
Գոհ հաճախորդներ
24/7
Աջակցություն